Կեմերովո քաղաքում տեղի ունեցած ողբերգության արդյունքում տուժել են մի շարք երեխանե։ Դրա պատճառներից մեկն էլ այն է, որ ներկայումս աշխարհում գործող մի շարք զվարճանքի վայրերում երեխաների ժամանացի համար նախատեսված վայրերը գտնվում են շենքերի ամենավերևի հարկում, որտեղից առավել դժվար է հրդեհի կամ այլ պատահարի դեպքում շենքից դուրս գալը:

Նույն իրավիճակն է նաև մեզ մոտ, գումարած դրան՝ մի շարք վայրեր մտնելուց խառնվում ես իրար, քանի որ շենքերը շատ անհարմար են կառուցվում, ելքերի տեղը նույնիսկ հանգիստ պայմաններում դժվարությամբ ես գտնում:

Իսկ երեխաների համար նախատեսված վայրերը պետք է լինեն շենքի ամենաապահով հատվածում, որպեսզի ծնողները հեշտությամբ կարողանան նրանց դուրս բերեն, ոչ թե ներքևի հարկից բարձրանան վերև, որ հետո իրար հետ իջնեն կրկին ներքև:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել