Մենք տարբերվում ենք միմյանցից ոչ միայն ֆիզիոլոգիապես, այլ նաև հոգեբանորեն:  Պետք է խոստովանել, որ հենց այդ տարբերություններն են այդքան ձգում տղամարդուն դեպի կինը՝ բնազդների մակարդակում ծնելով ցանկություններ: Ցանկանո՞ւմ եք իմանալ հետաքրքիր փաստեր տղամարդկային օրգանիզմի մասին: Մենք կբացենք փակագծերը:

1. Տղամարդու մաշկը մի քանի անգամ դանդաղ է ծերանում՝ հյուսվածքներում առկա մեծ քանակությամբ կոլագենների շնորհիվ, որոնք ապահովում են բջիջներին անհրաժեշտ ճկունությունը, պաշտպանելով դեմքը կնճիռներից: Հենց այդ պատճառով, ուժեղ սեռը, առանց որևէ խոնավեցուցիչ միջոցների և սնուցող կրեմների զգալիորեն ավելի երիտասարդ է երևում իր հասակից:

2. Տղամարդկանց ավելի հեշտ է գցել ավելորդ քաշը՝ տեստոստերոնի բարձր մակարդակի շնորհիվ, որը արագացնում է նյութափոխանակությունը: Բացի դրանից, մկանային զանգվածի մեծ ծավալները օրգանիզմից պահանջում են հավելյալ էներգիայի ծախս, այնպես որ ընդունած կալորիաները գրեթե միշտ ծախսվում են ամբողջությամբ:

3. Եթե կինը հակված է քաշ հավաքելուն, դրա զգալի մասը հավաքվում է մաշկի տակ, կոնքերում և հետույքում: Տղամարդու մարմինը գերադասում է «պաշար» հավաքել որովայնի շրջանում, ինչի պատճառով տուժում են ներքին օրգանները, և ի հայտ է գալիս տխրահռչակ «գարեջրային որովայնը»:

4. Տղամարդիկ մեկ ու կես անգամ ավելի հաճախ են քրտնում, քան կանայք՝ մեծ քանակությամբ քրտնագեղձերի պատճառով, որոնց շնորհիվ մարմինը ազատվում է տոքսիններից: Թույլ սեռի մոտ մաքրող ֆունկցիան իր վրա վերցնում է արգանդը:

5. Տղամարդու մաշկը չի տարբերվում մեծ զգայնությամբ, որովհետև 25%-ով ավելի հաստ է կանացի մաշկից: Դրան նպաստում են կրկին տեստոստերոնի մեծ չափաբաժինները:

6. Ուժեղ սեռի մոտ ցելյուլիտ չի լինում, դա կանացի օրգանիզմի պատուհասն է, հորինված բնության կողմից: Տղամարդու մարմինն ունի ֆիզիկական առավելություն՝ մաշկը ավելի ամուր է, մկաններն ու կապակցող հյուսվածքներն ավելի շատ են:

7. Նորմայում, ուժեղ նյութափոխանակության պատճառով, տղամարդկային մարմնի ջերմաստիճանը կես աստիճանով ավելի բարձր է, քան միջին վիճակագրական կնոջ մոտ: Դա չի թողնում սառչել, բայց փոխարենը դժվարեցնում է բարձր ջերմաստիճաններին դիմացկունությունը:

8. Ուժեղ սեռի համար դժվար է տարբերել գունային երանգների մանր նրբությունները, նրանք բառացիորեն գունապնակը տեսնում են պարզեցված տարբերակով: Այդպիսի պարադոքսի պատճառն այն է, որ գունաընկալունակության համար պատասխան են տալիս անոթիկները, որոնց մասին ինֆորմացիան գալիս է X-քրոմոսոմների հետ միասին: Կանանց մոտ  քրոմոսմոների հավաքածուն կազմված է երկու կոմպլեկտից (XX), ինչը համապատասխանաբար մեծացնում է նաև անոթիկների քանակը:

9. Տղամարդիկ ի տարբերություն կանանց ավելի վատ են տեսնում մթության մեջ և մոտիկ տարածության վրա։ Հենց այդ պատճառով նրանց համար դժվար է գտնել իրենց քթի տակ գտնվող գուլպան։ Նրանց հաղթաթուղթը՝ հեռավոր տարածություններն ու շարժման ընթացքում հրաշալի կողմնորոշման ունակությունն է։

10. Աշխատանքի բազմադարյա բաժանման հետևանքով, երբ կանայք զբաղվում էին տան գործերով և խոհանոցով, իսկ տղամարդիկ՝ սննդի հայթայթմամբ, ուժեղ սեռն ունի թույլ զարգացած համային և հոտային ռեցեպտորներ։ Ինչը, ի դեպ ենթարկվում է զարգացման։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել