Ասում-խոսվում է տուրիզմի զարգացման մասին, նաև ահագին բան է արվում (պատահական չէ, որ զբոսաշրջիկների թիվը աճում է)։ Ու ողջունելի է, որ պետությունը՝ պետական մասով է անում, անհատները՝ անհատական։ Երկուսի համադրությունն ու փոխլրացումը լավ ռեզոնանս են առաջացնում, և Արթուր Ջանիբեկյանի նոր պրոյեկտն էլ հենց այս կոնտեքստից է։

Տեսե՛ք, հավես, սիրուն ու օտարերկրացու աչքերի համար միանգամային մարկետինգային հետաքրքիր կոնտենտ է։ Շատ թույն գաղափար է նման պրոմո-հոլովակների շարքը։

Ի դեպ, հենց շարքի մասին է խոսքը։ Ինձ հաջողվեց պարզել, որ այս հոլովակը միակը չէ լինելու իր տեսակի մեջ։ Քանի որ աշխարհի հայտնի հայերը, ովքեր կարող են Հայաստանի բրենդինգ անել շատ են, ինչպես նաև շատ են Հայաստանի այնպիսի տեսարժան վայրերը, որոնք ափսոս է չներառել նման հոլովակների մեջ, նկարահանվելու են նաև այլ համանման հոլովակներ՝ առնվազն երեքը, որոնցից մեկը կլինի Ռուսաստանի այլ հայտնի հայ աստղերով, մեկը՝ ամերիկայի հայտնի հայերով՝ ամերիկացի զբոսաշրջիկներին գրավելու համար, մեկն էլ՝ Հայաստանի պատմական պերսոնաժների մասին (ավելի ծավալուն հոլովակ կլինի)։

Մի խոսքով՝ հայերով, միասին ու պոզիտիվի մեջ երբ ինչ-որ բան ենք ձեռնարկում, ապա անպայման մի լավ բան ստացվում է

Վայալե՛ք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել