Tert.amLife-ը գրում է.

Էդգար Էլբակյան կրտսերին, իբրև ստեղծագործողի, հասարակությունը ճանաչեց ամիսներ առաջ, երբ մանկության ընկերոջ` դերասան Ստեփան Ղամբարյանի նախաձեռնությամբ, ծնունդ առան Էդգարի երգերը։ Այսօր արդեն լույս է տեսել Էդգարի` «Ընկերոջս» խորագրով ձայնասկավառակը, որի շնորհանդեսին ներկա էին ինչպես Էդգարի դասընկերներն ու հարազատները, այնպես էլ ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, հայտնի մարդիկ, ովքեր կատարել են Էդգարի երգերը։

 

Tert.am Life–ը ներկա է եղել ալբոմի շնորհանդեսին։ Իրեն նվիրված երեկոյին Էդգարը ներկա էր իր երգերով, որոնք ապրեցին իրենից երկար` կյանք տալով նաև իրեն, ուժ տալով հարազատներին։ 18 տարեկանում կյանքից հեռացած Էդգարի մասին խոսելիս ընկերներն ու հարազատները չէին մոռանում նաև մյուս ընկերոջը` Արեգին։ Մանկության ընկերներ Էդգարն ու Արեգը խեղդվել են` փորձելով փրկել մեկը մյուսին։ Նրանց երրորդ ընկերը` Ստեփան Ղամբարյանը, որ 17 տարի առաջ մենակ մնաց, այսօր կյանք է տվել Էդգարի թողած ժառանգությանը։

 

 

Էդգարի ընկերասիրության մասին բոլորը միանշանակ են խոսում, այնպես որ, «Ընկերոջս» խորագիրը պատահական չի  ընտրվել։ Քրոջ` Լիլիի խոսքով` խորագիրը, կարծես, հենց ինքը ընտրած լիներ։

 

Ծնողների համար ամենաբարդն էր խոսել իրենց որդու մասին` ասելիքը չափազանց շատ է, բայց  զգացմունքները խողդում են։ Ավելի վաղ Tert.am Lifeը ներկայացրել էր քրոջ`Լիլի Էլբակյանի հարցազրույցը Էդգարի մասին, սակայն Աննա և Արմեն Էլբակյաննները նշել էին, որ թեման չափազանց նուրբ է, խոսել ի վիճակի չեն։ Շնորհանդեսին ծնողները խոսեցին Էդգարի գործերի, նրա մանկության մասին։

 

«Երբ էդգարը 12-13 տարեկան երեխա էր, մեր թատրոնը գտնվում էր Գրողների միության շենքում։ Ուզեինք, թե ոչ, անընդհատ գործ ունեինք գրողների, բանաստեղծների, գրականագետների հետ։ Էդգարն իր տետրակը ձեռքին ծառից ծառ էր թռչում, խաղում էր  ներկայացումներում։ Մի օր գրողներից մեկը հարցրեց` ձեռքիդ ի՞նչ է, խնդրեց կարդալ, Էդգարն ասաց` ձեռագիրս ընթեռնելի չէ, բայց եթե կարող եք, կարդացեք։ Տետրը վերցրեց, մի անկյունում նստեց, կարդաց, հետո ասաց` կտա՞ս, տանեմ տուն, մյուսներն էլ կարդամ։ Էդգարը համաձայնեց։ Հաջորդ օրը ներկայացում ունեինք, որտեղ Էդգարն էլ էր խաղում։ Մեկ էլ այդ գրողը եկավ, ասաց, որ ցույց է տվել տղերքին, իրենց ամսագրի խմբագրությանը, ուզում են բանաստեղծությունները տպագրել։ Էդգարը ձեռքիցս քաշեց մի կողմ, ասաց` պապ, ասա, թող չտպեն։ Զարմացա, չեմ կարծում, 14 տարեկան երեխային ասես, որ իր բանաստեղծությունները ուզում են տպել, ուրախությունից երկինք չթռչի։ Հարցրի` ինչո՞ւ, ասաց` ես դեռ պատրաստ չեմ։ Սրանք այն  գործերն են, որոնք ինքը համարում էր, որ պատրաստ չէ հրատարակելու։ Ինչպես ասում են, մարդը որոշում է, Աստված կանխորոշում։ Այդպես ստացվեց... Այսօր բոլորիս համար երջանիկ օր է, որովհետև հիշում ենք մի մարդու, որի հետ ունեցել ենք անձնական հարաբերություններ»,– արցունքակալած աչքերը ակնոցի հետևում թաքցնելով` ասաց Արմեն Էլբակյանը։

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել