Ռասիզմը միայն սևամորթին «նեգր» ասելը չէ։ Ռասիզմ կարող է համարվել ցանկացած այլ ազգի ներկայացուցչի մասին վիրավորական արտահայտություն անելը, այդ թվում՝ ինչքան էլ ձեր համար զարմանալի կլինի, նաև պարսիկների հանդեպ։

Մի հատ կողմնորոշվեք՝ դուք իրականում ցանկանում եք տուրիզմ զարգացնե՞լ, թե՞ երկիրը վերջնականապես փակում ենք բոլորի համար ու ապրում ենք մենք մերոնցով։

Իհարկե գովելի է, որ դուք նախընտրում եք միայն եվրոպացի և մի քիչ էլ ռուս տուրիստների ներկայացուցիչների ներկայությունը, դա երևի խոսում է ձեր բարձր ճաշակի մասին, բայց պարսիկ կամ հնդիկ վիրավորելուց ու նրանցից նեղվելուց առաջ մի պահ նայեք հայելու մեջ ու պատկերացրեք, եթե Եվրոպայում կամ Ռուսաստանում ձեր մասին նման կերպ արտահայտվեն, ինչպե՞ս կզագ ձեզ։ Ու հավատացեք՝ այնտեղ ևս կան մարդիկ, ովքեր զզվում են մեր ներկայությունից։

Համակերպվեք, որ աշխարհում կան նաև այլ ազգեր, ու նրանց որոշ մասը նույնիսկ մեզ հարևան են և տարին մեկ կամ երկու անգամ գալիս են մեր երկրում հանգստանալու։ Բախտներդ բերել է, որ լուրջ տուրիստական երկրում կամ քաղաքում չեք ապրում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել