Armtimes.com-ը գրում է.

Լոռու մարզի Ալավերդի քաղաքում 3-րդ հարկից ցած ընկած 2 տարեկան երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:  Դեպքը տեղի է ունեցել մարտի 21-ին ժամը  19:20-ի սահմաններում: Ալավերդի քաղաքի Ջրավազանի փողոցի 2-րդ շենքի 3-րդ հարկի բաց պատուհանից  վայր է ընկել 2-ամյա Մ. Խ.ն:

Երեխան անմիջապես տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն: Տեղում ցուցաբերվել է առաջին անհրաժեշտ բուժօգնություն, այնուհետ արդեն Երեւանից ժամանած ռեանիմոբիլով փոքրիկին տեղափոխել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Երեխան մինչ օրս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Փոքրիկն ստացել է գանգոսկրերի կոտրվածք: 

Դեպքի պահին բնակարանում եղել են մայրն ու երեխան: Մայրը տան գործերով է եղել, իսկ փոքրիկը բարձրացել է պատուհանին մոտ գտնվող սեղանի վրա, նայել ու ցած ընկել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել