««Արևելյան գործընկերություն» ծրագրի զարգացման ներկայիս փուլում, երբ բավական ծանր ճանապարհ են անցել Մոլդովան, Վրաստանն ու Ուկրաինան, նրանց և ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագրերի վավերաց­ման գործընթացները խոչընդոտների էին արժանանում այն ԵՄ անդամ երկրների կողմից, որոնք մի քանի տարի առաջ դեռ լավ հարաբերություններ ունեին Ռուսաստա­նի Դաշնության հետ և այս համաձայնագրերը սպառնա­լիք էին դիտարկում Ռուսաստանի հետ հարաբերություն­ների համար, մտավախությունները տեղին չեն: Այս երեք երկրներից երկար ժամանակ պահանջվեց նաև ներսում համաձայնագրերը վավերացնելու համար կրկին նույն մտավախությունից ելնելով, բոլոր կողմերը փորձում էին զգույշ լինել, որպեսզի ստորջրյա հակասությունները Ռուսաստանի հետ էլ ավելի չսրվեն: 

Այս բոլոր զարգա­ցումներից հետո Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավե­րացման գործընթացը չի ունենա գաղափարական, բայց կունենա տեխնիկական բնույթի խոչընդոտներ, քանի որ ՌԴ-Արևմուտք առճակատումն արդեն բաց փուլ է տեղափոխվել, որևէ երկիր, օրինակ՝ ինչպես ժամանակին Գեր­մանիան էր, չի խոչընդոտի համաձայնագրի վավերաց­մանը. միայն պետք է փորձի ուսումնասիրել և իր հավա­նությունը տալ»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել գերմանացի եվրոպագետ Սյուզան Ստյուարտը անդրադառնալով ՀՀ ԱԺ-ում ՀՀ-ԵՄ համա­ձայնագրի վերաբերյալ օրենքի նախագծի հաստատմա­նը:

Գերմանացի քաղաքական վերլուծաբանի խոսքով՝ որպես կանոն, համաձայնագրի վավերացման այս փու­լերն ավարտվում են հաջողությամբ, քանի որ մինչ սա համաձայնագիրը երկար ճանապարհ է անցնում»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել