Tert.amLife-ը գրում է.
Դերասանուհի Հասմիկ Խոջյանին հեռուստադիտողները ճանաչեցին «Շանթ» հեռուստաընկերության «Էլենի օրագիրը» հեռուստասերիալով, որտեղ նա մարմնավորում է Մարիամին։ Առաջին հայացքից գրքերից այն կողմ ոչինչ չտեսնող Մարիամին Հասմիկը միանգամից է սիրել։ Սա այն կերպարն է, որով նա համարձակ ու ինքնավստահ մուտք գործեց հեռուստատեսություն` այն ներկայացնելու համար ներդնելով դերասանական բոլոր կարողությունները, ամեն օր ուսումնասիրելով ու նոր գծեր բացահայտելով նրա մեջ։
 
Որևէ կերպար խաղալիս այն դառնում է դերասանի մի մասնիկը, Մարիամն էլ Հասմիկի մի մասնիկն է, սակայն իրենից շատ տարբերվեղ մասնիկը։ Դերասանուհու համար լավագույն հաճոյախոսություններից մեկն այն է, որ կերպարն իրենից շատ տարբեր է։ Ասում է` դա նշանակում  է, որ իրեն հաջողվել է մասնագիտական ճիշտ մոտեցում ցուցաբերել և կերպար ստեղծել։
 
Tert.am Life–ը հետաքրքիր զրույց է ունեցել Հասմիկի հետ ինչպես մասնագիտական ուղու, այնպես էլ առօրյա կյանքի, հետաքրքրությունների ու իր տեսակի մասին։
 
 
Հասմիկ, ինչպես ճանապարհդ քեզ բերեց Թատերական ինստիտուտ։
 
–Մինչև Թատերական ընդունվելը երկար տարիներ եղել եմ «Մետրո» թատրոնում, էդտեղից էլ  ուղղորդվել եմ դեպի դերասանական կյանք։ Շատ փոքր տարիքից, երբ հասակակիցներս բակում խաղում էին, ես գնում էի երգի, պարի, գեղասահքի, երաժշտական դպրոց, հաղորդավարական դասընթացների` գերզբաղված գրաֆիկ ունեի։ Ես ինչ ճանապարհ էլ ընտրեի, արվեստի մեջ էր լինելու, որովհետև այդպես էի մեծացել։ Մի անգամ էլ գնացի «Մետրո» թատրոն, որտեղից այլևս չկարողացա կտրվել։ Խաղում էի ներկայացումներում, իսկ դա ուղղակի «հիվանդություն» է։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար Սոնա Մարտիրոսյանը շատ մեծ  նշանակություն ունեցավ հետագայում այս մասնագիտությունն ընտրելուս համար։ Թատերական գնալս ինքնըստինքյան ստացվեց, այլ ելք, կարծես, չկար։
 
–«Էլենի օրագիրը» առաջին հեռուստասերիալն է, որում նկարահանվել ես։ Հեռուստատեսություն մտել ես ուսումդ ավարտելուց հետո միայն։ Ինչո՞ւ ուսանողական տարիներին ակտիվ չէիր այս դաշտում։
 
–Ես ոչ մի սերիալում չէի նկարահանվում, որովհետև ինձ նյարդայնացնում էր, երբ տեսնում էի, որ դերասանն ինքն իրեն է խաղում էկրանին։ Սերիալում ավելի դժվար է կերպար ներկայացնելը, քան թատրոնում։ Մարիամի կերպարն ինձ շատ ոգևորեց ու մինչև հիմա նույն ոգևորությամբ եմ խաղում, քանի որ ամբողջությամբ ստեղծված կերպար է, բացարձակ կապ չունի ինձ հետ, հատկապես, արտաքին նշաններով՝ հագուկապով, սանրվածքով։
 
Ես ավարտել եմ Ռաֆայել Քոթանջյանի կուրսը։ Իմ դասախոսներից ինձ վրա մեծ ազդեցություն է ունեցել Լալա Մնացականյանը, ով մինչև հիմա օգնում է ինձ իր խորհուրդներով։ Երբ ընդունվեցի, ռեկտորը Արմեն Մազմանյանն էր։ Նա արգելում էր  նկարահանվել։ Ինձ մոտ մնացել էր նստվածքը, որ ուսանողը սովորելու շատ բան ունի։ Կարծում եմ` դերասանն առաջնային պետք է կայանա  թատրոնում ներկայացումներ խաղալով, հետո միայն սերիալում։
 
 
–Ի՞նչ ներկայացումներում ես ներգրավված եղել։ Կարողացե՞լ ես կայանալ բեմում։
 
–Կայանալու տեղ դեռևս շատ կա։ Հիմնականում ներգրավված եմ եղել ուսանողական ներկայացումներում։
 
–Որքան էլ դերասաններն ասում են` մասնագետի համար բարդ կերպարներ չկան, գոնե, դեբյուտային դերի դեպքում շատերին օգնում է իրենց ավելի մոտ, քան լրիվ խաղարկային դեր ներկայացնելը։ Մարիամի կերպարը կերտելիս բարդություններ չկայի՞ն։
 
–Բարդ է պահել կերպարի օրգանիկան, ինչն առաջնային է սերիալի համար։ Ամեն անգամ մտածում ես` ինչ կհագներ, ինչ սանրվածք կընտրեր, ինչպես կխոսեր այդ աղջիկը։ Ամենօրյա աշխատանք է պահանջում, եթե մի օր չաշխատես, կերպարդ կկորի, սակայն ինձ համար դա ավելի հաճելի է։
Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել