«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 9-ին կավարտվի Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը: Այդ օրը, երբ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը ստանձնի լիազորությունները, հրաժարական կտա նաև կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ: Բայց հետաքրքիր է այն փաստը, որ ապրիլի 9-ից 17-ը, այսինքն՝ մինչև նոր կառավարության ձևավորումը, ո՛չ նախագահը, ո՛չ էլ վարչապետի պաշտոնակատարը չեն ունենա երկրի կառավարման լիազորություններ: Այդ օրերին երկրի փաստացի ղեկավարը լինելու է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը»:

««Ժողովուրդ» օրաթերթը նաև փորձել է պարզել, թե ի՞նչ է անելու Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ից 17-ը. որտե՞ղ է գնալու աշխատանքի: Չէ՞ որ վարչապետի նոր նստավայր՝ Բաղրամյան 26, նա կարող է վերադառնալ միայն այդ պաշտոնը ստանձնելու դեպքում: Ս. Սարգսյանի համար միակ աշխատավայրը մնում է իր ղեկավարած ՀՀԿ գրասենյակը: «Այն գործունեությունը, որ պարոն նախագահն անում է որպես կուսակցության ղեկավար, կատարում է Մելիք-Ադամյան 2-ում: …Սարգսյանն ինքն իր գրաֆիկն է որոշելու և տնօրինելու իր օրը»,- «Ժողովուրդ» օրաթերթի հարցին այսպես արձագանքեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը»,- գրում է թերթը:

Մանրամասները թերթի այսօրվա համարում ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել