«Հրապարակ»-ը ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանին հարց է ուղղել ԲՀԿ տեղական կառույցների «թարմացման, ուժեղացման» վերաբերյալ, «ինչո՞վ է դա բացատրվում` ընտրությունները նոր են ավարտվել, առջևում ընտրություններ չկան», պատգամավորն ասել է. «ԲՀԿ կառույցները երբեք անգործության մատնված չեն եղել, այլ է խնդիրը, որ կա քաղաքական ակտիվ սեզոն, կա պասիվ սեզոն։ Կառույցներում պարզապես այս պահին կադրային թարմացումներ են ընթանում»:

«Ոչ միայն նոր երիտասարդներ, նաև` երիտլիդեր եք որոնում, դա կապված է Սերժ Սարգսյանի՝ նոր սերունդ կերտելու մտադրության հե՞տ։ «Ոչ, մեր երիտթևը միշտ էլ շատ ակտիվ է եղել, իսկ լիդեր որոնելու հետ կապված` առաջին անգամ եմ լսում»։

Տեսակետ կա, որ դա պայմանավորված է նաև ձեր` կոալիցիա մտնելու ջանքերով։ «Մենք երբեք կոալիցիա մտնելու ջանք չենք գործադրել, այս պահին նման խոսակցություն չկա»: Իսկ Սերժ Սարգսյանի թեկնածությանն ինչպե՞ս կքվեարկեք։ «Այդ հարցը խմբակցությունում դեռ չի քվեարկվել, հետո` պաշտոնական առաջադրում դեռ չկա, որ մտածենց ոնց քվեարկենք»»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել