Shamshyan.com-ը գրում է.
Ժամեր առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել են Բադալ Մուրադյան 7-րդ շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական խումբը՝ քննչական բաժնի պետ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են տանտիրուհու՝ 65-ամյա Ֆ. Ղ.-ի դին, իսկ նրա 11-ամսական տղա թոռանը՝ Ա. Պ.-ին, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են Մուրացանի մանկական հիվանդանոց:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տատիկի մահվան պատճառը եղել է հոսանքահարվելը: Ըստ տեղեկությունների՝ նա թոռանը լողացնելիս է եղել, որից հետո փորձել է էլեկտրական սրբիչով երեխային փաթաթել, ինչն էլ ողբերգական ավարտ է ունեցել: Բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։