Armtimes.com-ը գրում է.

Նիդերլանդների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, նախնական տվյալներով 2 համայնքների ղեկավարների պաշտոններում ընտրվել են հայեր, փոխանցում է Rusarminfo-ն:

Թեկնածուներից մեկը՝ Արշակ Մազլումյանը, ընտրվել է Հյուսիսային Հոլանդիա նահանգի Էնքյոզեն քաղաքի ղեկավար մարմնի կազմում, երկրորդ թեկնածուն՝ Տավրոս Ասլանյանը՝ նույն նահանգի Ամսթելվեն քաղաքի ղեկավար մարմնի կազմում:

Ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփումը կլինի առաջիկա օրերին:

ՏԻՄ ընտրությւոնները Նիդեռլանդներում կայացել են մարտի 21-ին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել