«ՍԴ նախագահի քվեարկությունից հետո «Ելքի» լիդերներն Արամ Սարգսյանի սենյակում զրուցում էին, հետո, կատակելով, Արամ Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը ցույց տվեցին հեռախոսներում ֆիքսած դեմ քվեարկությունը: Նիկոլ Փաշինյանին հարցրինք` Դուք ինչո՞ւ չեք ցույց տալիս Ձեր նկարածը, կարո՞ղ է կողմ եք քվեարկել։ «Քվեարկել եմ կուսակցության որոշման համաձայն»,- ասաց նա: Ասում են՝ «Ելք»-ի լիդերներն իրար հետ այն չեն, միմյանց նկատմամբ նեպրիյազն ունեն, ողջ օրը կռիվ են անում: «Կուսակցությունում շատ լավ, աշխատանքային մթնոլորտ է, և էն, ինչի շուրջ մենք համաձայն ենք, դա հրապարակային է, ինչի շուրջ համաձայն չենք, նույնպես հրապարակային է»,- ասաց Փաշինյանը: Իսկ առաջիկայում հնարավոր համարո՞ւմ եք ներքաղաքական ֆորսմաժորը։
«Ֆորսմաժոր՝ նշանակում է անհաղթահարելի իրավիճակ, վիճակ, որը հնարավոր չէ կանխատեսել, հետևաբար՝ կանխատեսել անկանխատեսելին, նույնպես հնարավոր չէ»,- ասաց Փաշինյանը` միաժամանակ նշելով, որ փողոցային պայքարում իրենց համար անընդունելի են բռնության կոչերը, ոչ քաղաքական զարգացումները»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: