«ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը երեկ նշանավորվեց ՀՀԿ-ականների բոյկոտով։ Նրանց աթոռներին հատուկենտ պատգամավորներ էին նստած։ Օլիգարխիայի շարքում միայն վարչապետի հովանավորյալ Գազի Անդոն էր՝ Անդրանիկ Հարությունյանը, անգամ կարենավագյանական կալիբրի ՀՀԿ-ականները չկային։


Նրանք երևի արդեն ապագա վարչապետին են «պրիզնատ» գալիս և կարծում են, որ ապրիլից հետո Կարապետյանն անհետանալու է երկնակամարից։ Այս իրավիճակում հատկանշական էր Կարեն Կարապետյանի հայտարարությունն այն մասին, որ դեռ վարչապետի թեկնածության հարց չի քննարկվել, և ինքը հավատարիմ է իր նախկին հայտարարությանը՝ պատրաստ է ստանձնել վարչապետի պաշտոնը»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել