««Ծառուկյան» դաշինք խմբակցության մասնակցությունը ապրիլին ձևավորվելիք նոր կառավարությանը մեծ չափով կախված է «Ելք» խմբակցությունում տեղի ունեցող զարգացումներից:


Թեև ի սկզբանե որոշված էր, որ Ազգային համաձայնության կառավարության ձևավորման ծրագրի շրջանակներում «Ծառուկյան» դաշինքը ևս կարող է մաս կազմել կոալիցիային, սակայն «Ելք»-ի պառակտման հնարավորությունը չեղարկում է այդ ծրագիրը:


Եթե «Ելք» դաշինքը իսկապես պառակտվի, իսկ ամեն ինչ տանում է դրան, ապա «Ծառուկյան» դաշինքի կոալիցիա մտնելը ընդհանրապես կվերացնի խորհրդարանական ընդդիմությունը, ինչը ձեռնտու չէ նաև իշխանությանը»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել