«Մեր տեղեկություններով՝ առաջիկայում փոփոխություններ են սպասվում դիվանագիտական կորպուսում: Հավանաբար, վերջապես կփոխվի Ֆրանսիայում ՀՀ դես­պան 77-ամյա Վիգեն Չիտեչյանը, ով 1995-ից դեսպան է աշխատում, որից 11 տարին՝ Ֆրանսիայում: Նրան վերջին տարիներին չէին փոխում, քանի որ լուրեր կային, որ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մտադիր է վերադառնալ հին պաշտոնին՝ Ֆրանսիայում դեսպան: Ասում են, թե նա անգամ դեսպանատանը փակ սենյակ ունի, որտեղ իր իրերն են, և ոչ ոք մուտք չունի: Սակայն Նալբանդյանը նաև կարողանում է ճարպկորեն պահել ԱԳ նախարարի աթոռը, և չնայած ողջ նախարարությունը երազում է, թե երբ է նա հեռանալու, բայց կարծես մոտ ապագայում նրան չեն ազատի, ուստի տարեց դեսպանին փոխարինող են գտել: Ըստ լուրերի՝ Ֆրանսիայում դեսպան կնշա­նակվի Շվեյցարիայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախա­րար Հասմիկ Տոլմաջյանը:

Հիշեցնենք, որ Շվեյցարիայում դեսպանը Շառլ Ազնավուրն ե Մենք տեղեկացանք, որ շուտով պաշտո­նին հրաժեշտ է տալու նաև Ավստրիայում ՀՀ դեսպան, ԱԳ նախկին փոխնախարար Արման Կիրակոսյանը, որն այդ պաշտոնին է 2011-ից: Նա առողջական խնդիրներ ունի և «թեթև» գործի կանցնի՝ Ցեղասպանու­թյան թանգարան-ինստիտուտի տնօրեն: Այս պաշտոնը թափուր է Հայկ Դեմոյանի՝ ԱՄՆ մեկնելուց հետո: Ինչ վերաբերում է Ավստրիայում ՀՀ դեսպանի պաշտոնին, ապա այն լուրջ կռվախնձոր է դարձել ԱԳՆ-ում: Մի նշանակում ևս. մոտ ժամանակ­ներս Իսրայելում ՀՀ դեսպան կնշանակվի, նստավայրը՝ Երևան, Ռուսաստանում ՀՀ նախկին դեսպան, մշակույթի նախկին նա­խարար Արմեն Սմբատյանը: Այդ գործը հա­մատեղության կարգով անում էր Եգիպտո­սում դեսպան Արմեն Մելքոնյանը»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել