«Իշխանությանը մոտ կանգ­նած աղբյուրը տեղեկացնում է, որ «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գունդը գրավելուց դեռևս ամիսներ առաջ խմբի կողմից ծրագրված է եղել բանակային զորամասի գրավման գործողու­թյուն, որտեղ ավելի մեծ քանա­կությամբ զենք և զինամթերք կար: Իշխանությունները տեղյակ էին այդ ծրագրին և պատրաստ վնասազերծել հարձակվողնե­րին: Սակայն երբ խմբի անդամ­ները մոտեցել են զորամասի տարածքին, մուտքի մոտ կանգ­նած է եղել զրահամեքենա, ինչը հետ է պահել զորամասը գրոհե­լու գաղափարից: Կասկածներ կան, որ զրահամեքենան զորա­մասի դիմաց կանգնեցնելու հրամանը տվել է այդ ժամանակվա պաշտպանության նախա­րար Սեյրան Օհանյանը, ով այդ կերպ խմբի անդամներին զգու­շացրել է իրենց պլանի ձախող­ման մասին: Ըստ մեր աղբյուրի՝ այդ օպերացիային մասնակցել է նաև ժիրայր Սեֆիլյանը, ով դեռևս կալանավորված չէր»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել