Armtimes.com-ը գրում է.

«INTERFAX.RU»-ն հաղորդում է, որ  մարտի 21-ի ԱՄՆ-ի հարավ-արևելյան հատվածում տեղացած առատ ձնարբուքի պատճառով չեղյալ է հայտարարել գրեթե 3.7 հազար չվերթ եւ ավելի քան 6 հազար չվերթի ուշացում՝ երկրի տարբեր օդանավակայաններից:

Ըստ «FlightAware»-ի ձյան առատ տեղումների պատճառով չեղյալ է համարվել առնվազն 3,688 չվերթներ: Ընդ որում, ավելի քան 6,2 հազար չվեր կդադարփցվեն, կամ լավագույն դեպքում կհետաձգվեն

Ամենաուժեղ փոթորիկը խախտել է Նյու Յորքի «Նյու լարկ լիբերտի» օդանավակայանի գործունեությունը: Ֆիլադելֆիայում Ջոն Քենեդու անվան օդանավակայանի չվերթների գրեթե կեսը չեղյալ է հայտարարվել:

Ձմեռային փոթորկի նախազգուշացում տրվել է արեւելյան հատվածի համար՝ Մասաչուսեթսից դեպի Վաշինգտոն ընկած  հատվածի համար:

Օդերեւութաբանները զգուշացրել էին առատ թաց ձյան, ուժեղ քամու եւ հնարավոր  ափամերձ շրջանների հեղհեղումների մասին: Սպասվում է, որ որոշ շրջաններում ձյան բարձրությունը կկազմի մինչեւ 45 սմ:

Այսօր Նյու Յորքի եւ արվարձանների բոլոր դպրոցները փակ են եղել: Նյու Ջերսի նահանգը հայտարարվել է արտակարգ դրություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել