2016 թվականին Ռեբեկա Մոնտանոն աշխատում էր սուպերմարկետի դրամարկղում, երբ երիտասարդ մայրն իր փոքր աղջկան գրկած մոտեցավ նրան, որպեսզի վճարի գնումների համար։

- Կինը մոտեցավ, որ վճարի, և ես խոսում էի երեխայի հետ` փորձելով նրա մոտ ժպիտ առաջացնել։ Հանկարծ այնպիսի տպավորություն էր, որ կնոջ աչքերի դիմաց սևացավ, և ես զգացի, որ մի բան այն չէ, - ասում է Ռեբեկան։

Ես հարցրի՝ արդյոք ամեն ինչ կարգին է, սակայն կինը չպատասխանեց և սկսեց օրորվել։ Ես հասկացա, որ ավելի լավ է վերցնեմ երեխային նրա ձեռքից։ Կինն ընկավ գետնին, և ես ուրիշ հաճախորդի կանչեցի՝ օգնելու համար, իսկ հետո շտապ օգնություն զանգահարեցի,- պատմում է դրամարկղի աշխատակիցը։

Երեխայի մոր մոտ էպիլեպսիայի նոպա էր։

Մայրերը և տատիկներն ամեն հարցում առաջին հերթին մտածում են երեխաների մասին։ Ես ուղղակի ուզում էի փրկել երեխային վնասվածքներից, եթե աղջիկը ընկներ մոր հետ գետնին,- բացատրում է Ռեբեկան։

Մոտակայքով անցնող ոստիկանները գովաբանեցին դրամարկղի աշխատակցին օգնության համար։

Երեխայի մայրը տառապում է էպիլեպսիայով 9 տարեկանից, սակայն սա առաջին դեպքն էր, երբ կինը չէր զգացել, որ նոպան մոտենում է։

- Սովորաբար նոպայից առաջ ես գլխապտույտ եմ զգում,- ասում է կինը։

Մայրն ի սրտե շնորհակալություն էր հայտնել Ռեբեկային՝ իր աղջկան փրկելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել