Life.panorama.am-ը գրում է.

Դերասանուհի, մոդել Մարիամ Մելիքյանը, ով չափազանց հաճախ է հայտնվում քննադատությունների կենտրոնում, Instagram-ի իր էջում կոշտ գրառմամբ պատասխանել է իր լուսանկարների ներքո բացասական մեկնաբանություններ գրող հետեւորդներին:

«Բղավեք մեջքի ետեւում, ինչ կուզեք եւ խոսեք աչքերից հեռու, ինչ կպատահի: Մինչ դուք ապրում եք իմ կյանքով, ձեր կյանքը ոչ մի տեղ չի շարժվում»: Այսպես է արտահայտվել Մարիամը, իսկ նրան այս քայլին դրդելու պատճառների մասին դերասանուհու հետ խոսել է Life.panorama.am-ը:

«Իրականում իմ կյանքի, տրամադրության կամ ապրելակերպի վրա վատ կոնտեքստով մեկնաբանությունները, որեւէ կերպ չեն կարող ազդել: Ես չգիտեմ նման ցածր քայլերով զբաղվողներն ովքեր են, բայց այն, որ նրանց կյանքը հետաքրքիր չէ, դա հաստատ կարող եմ ասել»,- նշեց Մարիամը:

Մեր զրուցակիցը ընդգծեց, որ իր գրառման պատճառը բարկությունը չէ. «Դա հերթական միտքն էր, որով ցանկացա կիսվել: Դրանից առաջ նկար էի տեղադրել, որի ներքո մեծ թվով մեկնաբանություններ էին հայտնվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել