Armtimes.com-ը գրում է.

ԱՄՆ-ի նախաձեռնությամբ հեռախոսային զրույց է տեղի ունեցել ԱՄՆ եւ ՌԴ նախագահների միջեւ: Այս մասին տեղեկացանք ՌԴ նախագահի պաշտոնական կայքից: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:

Երկու երկրների լիդերները խոսել են երկկողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշտության մասին, ընդգծվել է սպառազինությունների մրցավազքի սահմանափակման ուղղությամբ համատեղ ջանքեր գործադրելու կարեւորությունը: Երկու լիդերները հետաքրքրված են երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման, էներգետիկ ոլորտի զարգացման գործում:

Քննարկվել է սիրիական կոնֆլիկտը եւ Ուկրաինայում սկսված ներքին ճգնաժամը: Քննարկվել է նաեւ բարձր մակարդակով հանդիպում կազմակերպելու մասին հարցը: Ընդհանուր առմամբ, խոսակցությունը կրել է կառուցողական, գործնական բնույթ եւ ուղղված էր ռուս-ամերիկյան հարաբերություններում առկա խնդիրների լուծմանը:

Նշենք, որ արդեն 2 օր ռուսական մամուլում ակտիվ քննարկվում էր Թրամփի կողմից շնորհավորանք չստանալու հանգամանքը, այն կապվոմ էր մի շարք քաղաքական ենթատեքստերի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել