Life.tert.am-ը գրում է.

Դերասան Վաչե Թովմասյանը Ինստագրամի «Սթորի» հավելվածում առաջին անգամ ցույց է տվել 1 տարեկան դստերը` Միային, թեև կինը` Գայանեն, դեմ էր։ Tert.am Life-ի հետ զրույցում դերասանն ասաց, որ դստերը հանրությանը ցույց տալը իր նախաձեռնած ռեալիթի շոուի մաս էր կազմում։ Ըստ այդ շոուի` Վաչեն մտադիր է ամեն շաբաթ Ինստագրամի «Սթորի» հավելվածում ցույ տալ իր առօրյան։

«Էքսպերեմենտալ հաղորդում է  իմ կողմից, որը մեկ շաբաթ անելու եմ, հետո կհասկանամ` շարունակե՞լ, թե՞ ոչ։ Ներկայացնում եմ  տարբեր իրավիճակներ, որոնք լինում են ինձ հետ օրվա ընթացքում։ Դա սթորի եմ անում, ներբեռնում իմ էջ: Ինձ հետ երեխա էլ է չէ՞ լինում օրվա մեջ: Աղջիկս իմ առօրյայի մի մասին է»,-ասաց Վաչեն:

Դերասանի խոսքով` դստեր նկարը սոցցանցերում հրապարակելու հարցը դեռևս վեճի առարկա է իր և կնոջ՝ Գայանեի միջև։ Այս հարցում փոխհամաձայնության առայժմ չեն եկել:

 «Գայանեն չի ուզում հրապարակել երեխայի լուսանկարը, ես ուզում եմ։ Նա ասում է՝ ի՞նչ իմանանք, հնարավոր է` երեխան չի ուզում հայտնվել սոցցանցերում, սոցիալական հանրության քննարկման առարկա դառնալ, ինչին ինքը դեմ է, ես էլ մտածում եմ` ինչո՞ւ չի ուզում»,-ասաց Վաչեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել