Bravo.am-ը գրում է.

Հանուն իսկական սիրո Եվա Բաղդասարյանը պատրաստ է բոլորին դեմ գնալ, նույնիսկ հրաժարվել սիրելի աշխատանքից: Սիրո մասին իր պատկերացումներով «Երեւի» հեռուստասերիալի դերասանուհին կիսվել է BRAVO.am-ի հետ զրույցում:

Սերը թանկ է եւ միայն կորցնելու դեպքում ես հասկանում դրա իմաստը:

Սիրել՝ նշանակում է մոռանալ ամեն բան, խենթանալ, շնչել, ստեղծել, արարել:

Իհարկե, կա սեր առաջին հայացքից:

Սիրահարվածները նման են հեքիաթային կյանքով ապրող մարդկանց:

Սիրո իմ եղանակն ամառն է:

Տղամարդու արտաքինում ինձ կարող են գրավել բարի աչքերը, բարձր հասակը:

Վանել` կոպտությունը, ժլատությունը, թափթփվածությունը:

Տղամարդը պետք է լինի իսկական տղամարդ` բարի, հոգատար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել