Էս ԳՌՈւ-ի լրտես Սկրիպալի պատմությունը շատ մուխանաթ է: Նրա դավաճանությունը ռսները ֆիքսում են դեռ 2004 թվին, երբ նա ձերբակալվել էր: Երկու տարի անց դատապարտվել էր 13 տարվա ազատազրկման, ևս 4 տարի անց նրան ու ևս 3 հոգու ներում էր շնորհվել, որպեսզի նրանց փոխանակեն Արևմուտքում բացահայտված ռուս լրտեսների հետ: Անցած տարի Սկրիպալը մասնակցում է Թրամփի դեմ դոսյեի կազմման գործին, իսկ այս տարի թունավորվում է իր դստեր հետ միասին ու ընկնում կոմայի մեջ: Ընդհանուր առմամբ 5,5 տարի ռուսական բանտում անցկացնելիս չի թույնվում, բանտից դուրս գալուց 8 տարի անց է թույնվում: Ընդ որում՝ մինչ այս պահը տարբեր պատճառներով արդեն մահացել են Սկրիպալի կինը, եղբայրը և ավագ որդին: Այդ ընտանիքից ինքն ու աղջիկն են դեռ ողջ (կոմայի մեջ) մնացել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել