Քրտնարտադրության և բակտերիաների աճի հետևանքով ոտքերից կարող է տհաճ հոտ գալ։ Ներկայացնում ենք միջոցներ, որոնք կօգնեն ազատվել այս տհաճ խնդրից:

Սև թեյ: Ոտքերը 30 րոպեով դրեք 1 լիտր սև թեյի մեջ: Սև թեյը հակաբակտերիալ հատկությունների ունի, կօգնի նաև հանգստացնել ոտքերը:

Խոնավեցնող կրեմ: Խոնավեցնող կրեմները կօգնեն ոչ միայն փափկեցնել մաշկը, այլև պայքարել միկրոօրգանիզմների դեմ, որոնք զգալի վնաս են հասցնում մաշկին:

Խնձորի քացախ: Այս հակաբակտերիալ միջոցն օգտագործվում է առողջական մի շարք խնդիրների դեպքում: 1 լիտր տաք ջրին կես լիտր խնձորի քացախ խառնեք, ոտքերը դրանում թողեք 20 րոպե:

Նատրիումի բիկարբոնատ: 8 բաժակ տաք ջրին ավելացրեք քառորդ բաժակ կերակրի սոդա, կիտրոնի հյութ: Ոտքերը դրանում թողեք 30 րոպե:

Անգլիական աղ: 8 բաժակ տաք ջրին կես բաժակ անգլիական աղ ավելացրեք: Աղը կօգնի կարգավորել մաշկի pH-ը, չեզոքացնել վատ հոտի պատճառը:

Եղեսպակ և ռոզմարին: Այս բաղադրիչների համադրությունը թույլ է տալիս վերացնել տհաճ հոտը: Չոր բույսերի տերևների վրա տաք ջուր ավելացրեք, ոտքերը դրեք դրանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել