2015 թվականին Մոնիկա Բելուչիից ամուսնալուծվելուց հետո 51-ամյա Վենսան Կասելը Իբիցայի ծովափերից մեկում ծանոթացել է երիտասարդ Թինա Կունակիի հետ: Մոդելի շքեղ մարմինը, անսովոր արտաքինը գրավել են դերասանին, և նրանց միջև սիրավեպ է սկսվել: Գրեթե մեկ տարի նրանք թաքցրել են իրենց հարաբերությունները, բայց 2016-ին հաստատել են, որ միասին են:

Շատերը կարծում էին, թե դա սիրառատ և խարիզմատիկ Կասելի հերթական ինտրիգն է, բայց ոչ: Զույգը միասին է արդեն մի քանի տարի, իսկ օրերս հայտնվել է նոր տեղեկատվություն Վենսանի և Թինա Կունակիի նշանադրության մասին: Զույգն առայժմ պաշտոնապես չի հայտարարել հարսանիքի մասին, բայց Թինան արդեն Instagram-ում երկրպագուներին ցույց է տվել ադամանդներով զարդարված ամուսնական մատանին:

Image result

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել