Armtimes.com-ը գրում է.

Այսօր՝ մարտի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Ալավերդի քաղաքում:

Ժամը 09:10-ի սահմաններում մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքով հոսող Դեբեդ գետում՝ Քարե կամրջի տակ,  կնոջ դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած Թումանյանի հրշեջ-փրկարարներն ու ոստիկանները քաղաքացիների օգնությամբ գետից դուրս են բերել Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի բնակչուհի , 70-ամյա Մարգարիտա Գ.-ի դին: Ոստիկաններն ու քննիչները նրա տանը հայտնաբերել են երկտող, որտեղ գրված է եղել. «Էլ չեմ դիմանում, ձեզ էլ սպանեցի: Կարողա մի 10 տարվա կյանք ունենամ, էդքան էլ պետք է տանջվեմ՝ մեռնելով ապրեմ: Խնդրում եմ Մարգարիտային ինձ ցույց չտաք: Գնում եմ խեղդվեմ, որ չապրեմ էս ցավերով»: 

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել