Լավ, բարի սիրտ ունեցող աղջիկներին շատ հաճախ են ցավ պատճառում: Նրանք ունեն մաքուր սիրտ և հոգի, սովոր են օգնության հասնել մարդկանց, իսկ այ մարդիկ ստորաբար օգտագործում են նրանց: Սա այն կատեգորիայի աղջիկներն են, ում հենց գրես, 2 վայրկյան անց կպատասխանեն, եթե գիշերվա կեսին զանգես, միանգամից կվերցնեն հեռախոսը, եթե օգնություն խնդրես, իսկույն ճանապարհ կընկնի, անգամ եթե պետք է աշխարհի ծայրը հասնի քեզ համար: Այո՛, հենց նրանց են ամենաշատը ցավ պատճառում:

Նման աղջիկները նվիրվում են անմնացորդ, պատրաստ են ամեն բանի քեզ համար, սեփական «ես»-ի մասին մոռանալով՝ քեզ են դարձնում իրենց առաջնահերթությունը: Նա ցանկանում է քեզ տալ ավելին, քան ունի, չի պատկերացնում, որ կարելի է միաժամանակ մի քանիսի հետ հանդիպել, նա հավատում է պարզ, մաքուր, անկեղծ սիրուն մինչև կյանքի վերջ:

Լավ աղջիկներին հաճախ են ցավ պատճառում, քանի որ նրանք ռոմանտիկ են: Նրանք ուշադիր են մանրուքների հանդեպ: Այսպիսի աղջկան հարկավոր չէ ադամանդապատ վզնոց, նա կբավարարվի հասարակ ծաղկեփնջով:

Այս աղջիկներին ցավ են պատճառում, քանի որ նրանք միշտ մարդկանց մեջ լավն են տեսնում: Եթե անգամ դու շատ վատ և անշնորք մարդ ես, նա շարունակ փորձելու է արդարացնել քո քայլերը, ապացուցել, որ դու իրականում լավն ես:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել