Tert.am-ը գրում է.

Վրաստանի նախագահ, ուկրաինական «Նոր ուժերի շարժում» կուսակցության ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիի պաշտպանությունը բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով Ուկրաինայի իշխանությունների գործողությունները գործչի նկատմամբ անօրինական ճանաչել՝ մարդու իրավուքնների խախտման մասով:

Փաստաբան Ռուսլան Չերնոլուցկին Интерфакс գործակալությանը հայտնել է, որ պաշտպանությունը մատնացույց է անում դաժան վերաբերմունքը Սաակաշվիլիի նկատմամբ ձերբակալության և արտաքսման ժամանակ, ինչպես նաև Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հակաօրինական գործողությունները Սաակաշվիլիին ուկրաինական քաղաքացիությունից զրկելիս:

Սաակաշվիլիի փաստաբանները կբողոքարկեն նաև 2017-ի դեկտեմբերից ի վեր առանց իրավական հիմքերի ձերբակալման մի շարք դեպքերի փաստերը:

Փաստաբանի խոսքով՝ ՄԻԵԴ-ին ներկայացված դիմումը մի շարք այլ հանգամանքներ է արծարծում, որոնք հիմնական պատճառ են դարձել Եվրոպական դատարան դիմելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել