Tert.amLife-ը գրում է.
Դերասանուհի Իննա Խոջամիրյանը, ով այս շրջանում նկարահանվում է «Էլենի օրագիրը» հեռուստասերիալում, իր մասնակցությունն ունի նաև «Սահմանին» բազմասերիանոց ֆիլմում։ «Շանթ» հեռուստաընկերության այս նախագիծն առանձնանում է նկարահանման մասշտաբներով, թերևս դա է պատճառը, որ մոտ մեկ տարի առաջ նկարահանված ֆիլմը եթերում կլինի միայն ապրիլի 2–ից։ Այս նախագծում նկարահանված դերասանները փաստում են, որ մասնագիտական ձեռքբերում են համարում այն։ Tert.am Life–ն այս ֆիլմի մասին խոսել է Իննայի հետ։
 
Իննան խաղացել է նաև «Սահմանին 1»-ում, սակայն երկրորդ ֆիլմում հեռուստադիտողներն Իննային կտեսնեն ոչ թե կերպարի շարունակությամբ, այլ նոր կերպարով։ Առաջին ֆիլմում սահմանամերձ գյուղում ապրող աղջկա մարմնավորող դերասանուհին երկրորդ ֆիլմում միացել է հատուկ ջոկատայիններին։
 
«Սահմանին 2»-ում մարմնավորում եմ դիպուկահար աղջկա՝ Մանեին, ով որոշ իրադարձությունների արդյունքում նոր հրամանով ժամանակավոր ծառայության է անցնում հատուկ ջոկատի կազմում։ Ուժեղ, սառը, հավասարակշռված աղջիկ է, ով իր նախապատմությունն ու ծառայության անցնելու հիմնավոր պատճառներն ունի։ Ծառայության ընթացքում Մանեն հասցնում է նաև իր անձնական ու սիրային ինտրիգն ունենալ հերոսներից մեկի հետ»,– ասաց Իննան, սակայն ավելին չբացահայտեց։ Ասում է` ֆիլմը, միանշանակ, դիտել է պետք։
 
 
Այստեղ խաղալու համար դերասանուհին հատուկ պատրաստվածություն չի անցել, քանի որ գործընկերներն այդ փուլն անցել էին առաջին ֆիլմի նկարահանումներից առաջ, սակայն դա չի խանգարել դերասանուհուն։ Նրա խոսքով` քիչ, թե շատ կոփված է՝ ֆիզիկական դժվարություններն իր համար անհաղթահարելի չէին։ Դիպուկահարուհին զենքի տիրապետում է դպրոցական տարիքից։ «Զենքերից փոքրիշատե տիրապետում եմ Կալաշնիկով ավտոմատի՝ դպրոցական ռազմական պատրաստվածության շրջանակներում։ Ուսուցչիս, իհարկե, չէի սիրում, բայց մի մեծ օգուտ մնաց՝ ավտոմատը 21 վայրկյանում եմ քանդում- հավաքում, մի քանի անգամ էլ կրակել եմ»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել