Ո՞րն է նրա ամենաթույլ կողմը:

Խոյ

Խոյ տղամարդիկ խենթանում են հաճոյախոսությունների համար, ուստի նախ և առաջ գովեք նրան, իսկ ապա խոսակցություն բացեք ինչ-որ հետաքրքիր թեմայով։ Այսպես դուք հաստատ կգրավեք նրա ուշադրությունը:

Ցուլ

«Տղամարդու սրտին տանող ճանապարհն անցնում է ստամոքսով» արտահայտությունը ստեղծված է Ցուլ տղամարդկանց համար: Նրանց սիրտը գրավելու լավագույն և աշխատող միջոցը նրա համար ինչ-որ համեղ բան պատրաստելն է:

Երկվորյակ

Այս տղամարդիկ ցանկանում են, որ իրենց սիրելին հեշտությամբ լեզու գտնի իրենց շրջապատի և մտերիմների հետ, ուստի լավ հարաբերություններ հաստատեք նրա մայրիկի հետ, և նա ձերը կլինի:

Խեցգետին

Խեցգետինները չեն սիրում չափազանց համարձակ աղջիկների, նրանք ճնշվում են, քանի որ իրենք նույնքան համարձակ լինելու ունակ չեն: Ուստի ձեր Խեցգետնին գրավելու համար համբերատարություն ցուցաբերեք և ժամանակ տվեք նրան:

Առյուծ

Գաղտնիք չէ, որ Առյուծ տղամարդիկ սիրում են, երբ իրենցով շարունակ հիանում են: Սա էլ հենց նրա թույլ կողմն է: Բացի սրանից՝ Առյուծ տղամարդիկ սիրում են գեղեցիկ հագնվող կանանց:

Կույս

Կույս տղամարդկանց դուր են գալիս հանգիստ և ինքնավստահ աղջիկները: Եղեք անկեղծ և կանացի նրա կողքին, և նա դա անպայման կգնահատի:

Կշեռք

Կշեռք տղամարդիկ շատ են սիրում խոսել, զրուցել: Հարց ու փորձ արեք նրան իր աշխատանքից, հետաքրքրություններից, ընտանիքից և այլն, ցույց տվեք, որ ձեզ հետաքրքիր է՝ ինչ է նա պատմում:

Կարիճ

Ամենից առավել Կարիճը գնահատում է անկեղծությունը: Մի՛ փորձեք լինել իդեալական, մի՛ փորձեք թաքցնել ձեր թերությունները, եղե՛ք այնպիսին, ինչպիսին կաք, և նա անպայման ձեզ վրա ուշադրություն կդարձնի:

Աղեղնավոր

Պատմեք Աղեղնավորին ձեր գաղտնիքները, սակայն մի պահանջեք, որ նա անի նույնը: Այսպիսի պահվածքը նրան հաստատ կգրավի:

Այծեղջյուր

Այծեղջյուր տղամարդիկ սիրում են այլոց օգնություն ցուցաբերել, ուստի նրան ինչ-որ բան խնդրեք: Այսպես նա իրեն լավ կզգա, և դուք շանս կստանաք նրան գրավելու:

Ջրհոս

Աշխատեք մաքսիմալ կերպով նմանվել ձեր Ջրհոսին: Այս տղամարդիկ ողջ կյանք փնտրում են իրենց նման մեկի:

Ձկներ

Ձկների թույլ տեղը փիլիսոփայությունն ու առեղծվածային երևույթներն են: Խոսեք նրա հետ այս թեմաներից, և նա կսկսի կարծել, որ դուք հարազատ հոգի եք նրա համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել