Ցուլ

Ցլերը լիովին նվիրվում են իրենց հարաբերություններին, այդ իսկ պատճառով, եթե ինչ-որ բան այն չէ, նրանք պարզապես տապալվում են: Երբ նրանք սկսում են խանդել, կորցնում են իրենց վստահությունը զուգընկերոջ հանդեպ: Ցլերի խանդն իրենց ներսից է տանջում և քայքայում:

Խեցգետին

Խեցգետինները չափազանց կասկածամիտ են, ուստի երբ սկսում են խանդել, իրենց շատ զգուշավոր են պահում: Նա կշարունակի իրեն զգուշավոր պահել, մինչև չհամոզվի, որ զուգընկերոջը կարելի է վստահել: ԽԵցգետինները մեծ դժվարությամբ են անկեղծանում և իրենց հոգին մերկացնում, ուստի խանդի առիթ տալ պարզապես չի կարելի:

Առյուծ

Առյուծները համոզված են, որ ոչ ոք ունակ չէ նրանց մասին այնպես հոգ տանել, ինչպես հենց իրենք: Նրանք չափազանց դրամատիկ են, ուստի անգամ չնչին բանը նրանց համար կարող է սկանդալի առիթ դառնալ: Նրանք ակնհայտ խանդելու են և ցուցադրական տառապելու: Նրանք աշխատում են հանդիսատեսի համար:

Կարիճ

Եթե այս նշանի ներկայացուցիչը որոշի, որ զուգընկերոջը վստահել չի կարելի, ապա այլևս ոչնինչ նրա կարծիքը չի փոխի: Կարիճները մեծ դժվարությամբ են ներում, եթե իհարկե ներում են: Այնպես որ, եթե զուգընկերը խանդի առիթ տա, ապա շատ կզղջա:

Այծեղջյուր

Երբ նրանք սկսում են խանդել, միանգամից սկսում են կարծել, որ իրենց հարաբերությունների վերջը եկել է: Այդպես է լինում անգամ այն դեպքում, երբ խանդի առիթն իրականում մտացածին է: Այծեղջյուրները բավականին բուռն երևակայություն ունեն, ուստի ավելի լավ է նրանց հետ անկեղծ խոսել, որպեսզի նրանք չսկսեն ինչ-որ բաներ հորինել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել