Հաճելի է, երբ նախաճաշին որևէ նոր բան եք համտեսում: Միօրինակությունը հաճախ ձանձրալի է դառնում, և շարունակ նույն բանը պատրաստելիս անգամ հոգնում ենք: Այսօր ձեր նախաճաշի բաղադրիչները կներկայանան ձեզ բոլորովին այլ ձևով, որը, վստահ ենք, շատ կհավանեք:

Բաղադրիչներ

Լավաշ
Պանիր
Հավկիթ

Պատրաստումը

Լավաշը կտրտեք շերտերով: Պանիրը կտրեք այնպիսի լայնությամբ, որ, օրինակ, կրկնակի փաթաթվի լավաշով: Փաթաթելուց հետո թաթախեք հարած և աղ արած ձվի մեջ:

Այնուհետև տապակեք տաքացրած տապակի մեջ՝ բուսական յուղով կամ կարագով:

Տապակելիս պանիրը ներսում հալչում է, իսկ դրսից ձվով թաթախված լավաշը հաճելիորեն վարադագունում է, և ստացվում է անչափ ախորժելի նախաճաշ:

Բարի ախորժակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել