Այս ավանդույթների մեծ մասն այսօր պատմության մի մասն են դարձել, մյուս մասն էլ համարվում են բարբարոսական և չար: Ձեզ ենք ներկայացնում ժամանակի ամենահայտնի և ամենատարօրինակ ավանդույթները, որոնք ներկայումս հասանելի չեն մարդկությանը:

Գեյշաներ

Ներկայումս գեյշաների ավանդույթը գործում է համապատասխան ժամանակակից կանոնների: Սակայն առաջ ամեն ինչ այլ էր: 1900-ականներին հաշվվում էին ավելի քան 25,000 գեյշաներ, իսկ 1930-ականների սկզբին դրանց թիվն անցել էր 80,000-ից: Գեյշաների մեծ մասը ապրում էր Կիոտոյում Ճապոնիայի հին մայրաքաղաքում: Այսօր մնացել են ավելի պակաս, քան 10,000 գեյշաներ, որոնցից ընդամենը 10-ն են Տոկիոյում բնակվում: Իրական գեյշան մեր օրերում հազվագյուտ երևույթ է: Ժամանակակից գեյշաներին չեն գնում աղքատ ընտանիքներից և չեն մեծացնում հատուկ նրանց համար նախատեսված տներում: Գեյշա այսօր դառնում են բացարձակապես կամավոր հիմունքներով, և աղջիկները, որոնք գեյշաների դուստրեր չեն, ցանկության դեպքում հեշտությամբ կարող են դառնալ գեյշաներ: Սակայն կրթությունը նույնքան խիստ է մնացել, ինչքան առաջ էր: Երիտասարդ աղջիկները ձգտում են սովորել արվեստ, ճապոնական ավանդական պարեր, երգեցողություն, երաժշտություն և այլն: Ավանդական գեյշաները ինտիմ ծառայություններ չէին մատուցում, մինչդեռ այսօր նրանցից շատերը չեն հրաժարվում դրանից:

Դուելներ

Դուելը համաձայնեցված մարտն էր նույն զենքերն ունեցող երկու մարդկանց միջև՝ ընդունված կանոններին համապատասխան, հաճախ վարվող վստահելի մարդու կողմից: Զարգացում է ապրել 15-20-րդ դարերում արևմտյան հասարակություններում: Դուելները օրինական երևույթներ էին և, որպես կանոն, կատարվում էին մեկ կողմի պահանջով՝ իր վիրավորված պատիվը պահելու համար: Դուելի նպատակը ոչ այնքան մարդուն սպանելն էր, ինչքան պատիվը վերականգնելու ցանկությունը բավարարելը՝ սեփական կյանքը վտանգի ենթարկելով:

Ի սկզբանե դուելները անց էին կացվում սրերի միջոցով, իսկ 18-րդ դարից սկսած՝ ատրճանակների: Այդ նպատակով հարուստ արքունականների համար դուելի համար նախատեսված ատրճանակների հատուկ շարք էր թողարկվել:

Խարակիրի

Խարակիրին սամուրայների օրենսգրքի հիմքն է, որն օգտագործվում էր թշնամու ձեռքն ընկնելու դեպքում, ինչպես նաև նրա համար, որպեսզի մաքրվեն մեղքերից: Սամուրայները, ի թիվս այլ բաների, պարտավոր էին անհրաժեշտության դեպքում վերադասի հրամանով խարակիրի կատարել: Ավելի ուշ շրջանում մարտում խայտառակ պարտություն կրածները նույնպես թույլ էին տալիս իրենց նկատմամբ խարակիրի կիրառել, այլ ոչ սպանվել հասարակ եղանակով: Քանի որ խարակիրին պատիվը վերականգնելու միջոց էր, նրանք, ովքեր չէին պատկանում սամուրայների կաստային, իրավունք չունեին այն կիրառելու: Կին սամուրայները խարակիրի կարող էին կիրառել միայն հատուկ թույլատվություն ստանալուց հետո:

Սամուրային լողացնում էին, սպիտակ հագուստ հագցնում, համեղ ուտեստներով կերակրում, այնուհետև նա պատրաստվում էր մահվանը ու բանաստեղծություն հորինում: Ինքնասպանության ակտի ընթացքում սամուրայի կողքին ներկա էր լինում իր կողմից ընտրված մի մարդ: Սամուրայը բացում էր իր կիմանոն, վերցնում սուրը և պատռում փորը: Այնուհետև նրա կողքին գտնվող մարդը դակի-կուբի պրոցեդուրան էր իրականացնում, որն իրենից ենթադրում էր սամուրայի գլխատում:

Ինքնամումիֆիկացում

Սրանով զբաղվում էին բուդդայական քահանաներն ու հոգևորականները, որոնք իրենց սեփական մահն էին կազմակերպում այնպիսի եղանակով, որը թույլ կտար «ինքնամումիֆիկացվել»: Այս երևույթը գոյություն է ունեցել բացառապես Ճապոնիայի հյուսիսում: Այդպիսի 16-ից 24 մումիաներ են հայտնաբերվել:

Երեք տարիների ընթացքում հոգևորականները հատուկ սննդակարգի էին հետևում, որը բաղկացած էր միայն սերմերից ու ընկուզեղենից: Այսպես նրանք օրգանիզմից դուրս էին բերում ճարպն ու ֆիզիկապես շատ ակտիվ դառնում: Դրանից հետո երեք տարի ուտում էին միայն հատուկ բույսերի արմատներ ու կեղևներ, ինչպես նաև խմում էին թունավոր թեյ՝ պատրաստված ուրուշի ծառի հյութից: Սա սրտխառնոց ու փսխում էր առաջացնում, և օրգանիզմը սկսում էր արագորեն կորցնել հեղուկը: Այս թունավոր թեյը սպանում էր նաև բոլոր այն որդերին, որոնք մահից հետո կարող էին հանգեցնել մարմնի տարրալուծմանը: Վերջիվերջո, հոգևորականին քարե գերեզմանի մեջ էին դնում, որը մի փոքր մեծ չափսեր ուներ, քան հանգուցյալը: Արտաքին աշխարհի հետ հանգուցյալի միակ կապն օդային ձողն ու զանգն էր: Ամեն առավոտ թաղվածը զանգում էր այդ զանգով՝ արտաքին աշխարհի մարդկանց հայտնելու, որ դեռ ողջ է: Երբ զանգն այլևս չէր լսվում, օդային խողովակը հանվում էր, իսկ գերեզմանն՝ օրհնվում:

Տիբեթյան «երկնային» հուղարկավորություն

Այսպիսի հուղարկավորությունը մի ժամանակ Տիբեթում սովորույթ էր: Մարդկային դին մանր մասերի էին բաժանում, որոնք տարածում էին սարերի գագաթներին՝ որպես վայրի գազանների ու թռչունների կեր: Մահից միանգամից անց կտրում էին վերջույթները, որոնք հատուկ մարդիկ քարերի միջոցով մասերի էին բաժանում:

Շատ կարճ ժամանակահատվածում մարմինն ազատվում էր ոսկորներից և սկսում նեխել: Ոսկորները երբեմն մանրացնում էին մուրճերով, և այդ դեպքերում գիշատիչներին մնում էր «ամբողջական միսը»: Չինաստանի կոմունիստական իշխանություններն այս երևույթն անօրինական հռչակեց 1960-ականներին, սակայն 1980-ականներին կրկին օրինականացվեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել