Իսպանացի նորարար դիզայներ Մարտին Ազուան (Martín Azúa) մշակել է հեշտությամբ գրպանում տեղավորվող «եթերային» տան գաղափարը, որն անվանել է «Bejsic House»: Այն արտաքինից արտացոլում է արևի ջերմությունը՝ թույլ չտալով, որ «գրպանի տան» մակերևույթը խիստ տաքանա, միաժամանակ լավ պահպանելով ներսի ջերմությունը՝ թույլ չի տալիս տանը գտնվող մարդկանց սառչել:

«Եթերային տնակը» պիտանի չէ որպես հիմնական կացարան օգտագործման համար, սակայն այն կարող է անփոխարինելի լինել անընդհատ շարժման մեջ գտնվող անձանց համար, քանի որ, ունենալով այն, մարդը ստանում է «ամեն ինչ՝ չունենալով գրեթե ոչինչ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել