Ադրիանա և Ջեյսոն Ստյուարտները երազում էին մեծ ընտանիքի մասին, բայց անգամ երկու երեխայի ծնունդը նրանց բավական չէր: Նրանք սկզբում որդեգրեցին Ջոշուային, հետո համացանցում տեսան Մարիային, ով մանկատանն էր հայտնվել 6 ամսականում: Աղջնակը ծնվել էր առանց ձեռքերի ու ոտքերի: Նա մնացած հարցերում լիովին առողջ է, բայց մարդկանց դա վախեցնում էր, և նրան չէին որդեգրում:

Բայց Ադրիանան ու Ջեյսոնը չվախեցան: Նրանք հիմա խոստովանում են, որ չէին պատկերացնում այն դժվարությունները, որոնք կառաջանան այդպիսի խնդիր ունեցող երեխա մեծացնելու ժամանակ:

Բարեբախտաբար, հատուկ ամրացվող արհեստական վերջույթների շնորհիվ աղջիկն ինքնուրույն ուտում է և նկարում, իսկ հոգատար ծնողների շնորհիվ նա սովորել է լողալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել