Մարդիկ, ովքեր ծնվել են մարտին, գարնանային առաջին ամսին, օժտված են յուրատեսակ բնավորությամբ և անհատականությամբ, ինչը տարբերում է նրանց մյուս մարդկանցից: Նրանք տաղանդավոր են, կարողանում են առողջ հարաբերություններ կառուցել, և, ամենակարևորը, նրանք արժանի են վստահության: Անձնական և գործնական կյանքում մարտի մարդիկ փորձում են լինել հաջողակ՝ չվախենալով բախվել նոր մարտահրավերների և ունակ են լուծելու բոլոր խնդիրները:
Մարտյան Ձկների առավելությունները (մարտի 1-20)
Հարմարվողականություն
Նրանք դրական մարդիկ են, որոնք ունակ են հարմարվելու յուրաքանչյուր իրավիճակի: Նրանք լողում են հոսանքի ուղղությամբ և միշտ ունեն բարձր տրամադրություն: Մարտյան Ձկները բոլորի հետ կարողանում են լեզու գտնել: Նրանք, որպես օրենք, շատ հանրաճանաչ են իրենց շրջապատում:
Էմպատիա
Ձկները շատ էմպատիկ են, նրանք օժտված են ունակությամբ՝ հասկանալ և զգալ շրջապատող մարդկանց ամենախորը և ամենանուրբ հոգեկան նյուանսները: Եթե Դուք Ձեզ վատ եք զգում, զրուցեք մարտյան Ձկների հետ:
Խաղաղասիրություն
Նրանք սիրում են հանգստություն և շրջանցում են բոլոր կոնֆլիկտներն ու վեճերը: Նրանց համար կենսականորեն անհրաժեշտ է գտնվել խաղաղության մեջ: Նրանց էմոցիաներն ազնիվ են և իրական:
Ռոմանտիկություն և կրեատիվություն
Մարտյան Ձկները կարող են զարմացնել Ձեզ իրենց երևակայությամբ և մտքի թռիչքով: Ցույց տվեք, որ դուք նրանց սիրում և գնահատում եք, և Ձեր հարաբերությունները նման կլինեն հեքիաթի:
Մարտյան Ձկների մինուսները (մարտի 1-20)
Միամտություն
Ձկներին հնարավոր է մանիպուլյացիայի ենթարկել, այդ պատճառով շատերը օգտագործում են դա: Նրանք չափազանց բարի են, պարզսիրտ և վստահող, և դա նրանց հիմնական թերությունն է:
Սեփական ձայնի բացակայություն
Նրանք այնքան կարեկցող են և առատաձեռն, որ երբեմն մոռանում են սեփական կարիքների մասին: Շրջապատող մարդիկ չափազանց արագ սովորում են նրանց բարությանը և նստում են մարտյան Ձկների ուսերին:
Անտարբերություն
Նրանք շատ հաճախ մի կողմ են թողնում այն ամենը, ինչ իրենց չի հետաքրքրում, և, հակառակը, եթե նրանց ինչ-որ բան է հուզում, այդ ժամանակ ուղղակի վառվում են էնտուզիազմով: Ձկներն ինչ-որ բան անելու համար պետք է հավատան նպատակին և պատճառին: Առանց մոտիվացիայի նրանց համար ամեն ինչ միևնույնն է: Եվ նրանք դառնում են ալարկոտ և ապատիկ:
Ամաչկոտություն
Ձկները կարող են լինել ամենալռակյաց և զգուշավորից մինչ վախվորած նշաններից մեկը: Նրանք չափազանց ամաչկոտ են և շատ իրավիճակներում գերադասում են ավելորդ անգամ լռել, քան «դուրս ցցվել»:
Մարտյան Խոյերի պլյուսները (մարտի 21-31)
Պատվախնդրություն
Մարտյան Խոյերը միշտ ունեն հստակ նպատակներ և կանեն ամեն ինչ, որ հասնեն դրան: Նրանք երբեք չեն հանձնվի, մինչև չիրականացնեն իրենց բոլոր պլանները: Նրանք սիրում են հաղթել և ամեն ինչում լինել առաջինը:
Արկածախնդրություն
Նրանց դուր է գալիս ինքնաբավությունը և թռիչք դեպի անհայտություն: Նրանք միշտ ցանկանում են նոր փորձ ձեռք բերել և հենց այդ պատճառով կխիզախեն յուրաքանչուր արկածախնդրության: Դուք կարող եք ասել, որ նրանք մի փոքր խելագար են, բայց իրականում դա ուղղակի նրանց ի ծնե լավատեսությունն է և սերը դեպի զվարճանքներ:
Էներգիայով լեցունություն
Խոյերին իրենց արկածախնդրության հետ մեկտեղ անընդհատ շատ էներգիա է հարկավոր, որպեսզի իրագործեն իրենց բոլոր «խելագարությունները»: Նրանք անկասկած կենսախինդ են, իսկ նրանց մարտկոցները, թվում է, երբեք չեն լիցքաթափվի:
Շարունակությունն՝ այստեղ։