Հիվանդ եմ թարախային անգինայով, դեղատունը հակաբորբոքային դեղ չի վաճառում ու կոկորդի ցավը մեղմացնող կոնֆետներ է առաջարկում ու ասում, որ իրենք ոչնչով չեն կարող օգնել։ Ի դեպ՝ պոլիկլինիկան էլ 4 օր չի աշխատելու: Զանգում ենք շտապ օգնություն ու ասում, որ կանչ գրեն, հիվանդն անգինա է, վատ է, դեղատունը դեղ չի կարող վաճառել, ասում են, որ իրենք էլ չեն կարող ոչնչով օգնել, անգինայի համար կանչ չեն գրում։ Բայց վատ եմ է, տաքության, թուլության, կոկորդի ցավի մասին էլ չեմ խոսում։ Հեռախոսից այն կողմ ասում են, որ իրենք ոչնչով չեն կարող օգնել, դիմենք առողջապահության նախարարություն))))) Լո՞ւրջ))) Հիվանդանոց գնալն էլ դեղատոմսի համար արդեն ես եմ բացառում, որովհետև ի վիճակի չեմ, հիվանդ եմ վերջիվերջո: Ախր մյուս երկրներում տարիներով հասունացել է այս ու վերջապես առողջության ապահովագրության մշակույթը) Ու էս պայմաններում ուզում ենք, որ կոռուպցիա չլինի՞ մեր երկրում, որ դեղատան առջև դեղատոմս վաճառողներ չլինե՞ն) Բա մեռնե՞նք)))) Կասեցնել, կասեցնել։ Մինչև վերջ կասեցնեիք՝ ապրեինք։)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել