Երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ կանանց տոնին նվիրված համերգը: Գարնանային վառ տրամադրությունն ու տոնական երեկոն իրենց կատարումներով գեղեցկացրին Քրիստինե Պեպելյանը, Արամ mp3-ը, Մհերը և Սոնան: Զգացմունքային մեղեդիներով ու ռիթմիկ հնչյուններով ողողված երեկոն անմոռանալի դարձավ ներկաների համար: Մոտ երկու ժամ տևած համերգը վարում էր Լուսինե Բադալյանը: Արտիստները, շնորհավորելով բոլոր կանանց ու աղջիկներին տոնի առթիվ, մաղթեցին, որ նրանք լինեն երջանիկ, սիրված ու գնահատված: BlogNews.am-ը ներկա է եղել տոնական համերգին ու երեկոյի մանրամասները ներկայացնում է գեղեցիկ ֆոտոշարքով:

IMG (5) copyIMG (3) copyIMG (4) copyIMG (7) copyIMG (8) copyIMG (9) copyIMG (10) copyIMG (13) copyIMG (14) copyIMG (15) copyIMG (18) copyIMG (19) copyIMG (20) copyIMG (21) copyIMG (22) copyIMG (23) copyIMG (24) copyIMG (17) copyIMG (12) copyIMG (11) copyIMG (2) copyIMG (1) copy

Նյութը՝ էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Շաքե Արմենիի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել