...Այնուամենայնիվ, եթե քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը քիչ թե շատ զբաղվեր իրապես քաղաքականությամբ, եթե կարողանար ձևավորել քաղաքական օրակարգ և հասարակական հարաբերություններում իսկապես ստեղծեր այնպիսի մթնոլորտ, որը հնարավորություն կտար լուծման ուղիներ որոնելու և գտնելու, քաղաքական միտքն Հայաստանում այսքան թշվառ չէր լինի, մերկ չէր լինի, և առհասարակ` Հայաստանն այլ կլիներ, այլ որակ կունենար... 
Հիմա բոլորովին այլ վիճակ է. ցանկացած մեկի, ում դրա համար տրված է քաղաքական դաշտ մտնելու «ուղեգիր», ճանապարհն անցնում է վազքով, որ անցած ճանապարհը, կենսագրությունը մոռացվի, ջնջվի իսպառ... Արդյունքում` քաղաքական համակարգի ապագան է ջնջվում, էժանանում, դառնում նյութական ապահովման կենսական տարածք...
Պետք չէ այսպես շռայլորեն վատնել ժամանակը, վերջիվերջո` դրանով պատմություն է գրվում...դառը պատմություն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել