«Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի խոսքով՝ մինչև Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրու­թյունները՝ ապրիլի 11-ը, արցախաադրբեջանական սահմանում հակառակորդի կողմից կլինեն նոր սադրանքներ, այնքան ժամանակ մինչև կրկին վերընտրվի Ի. Ալիևը. «Ներկայումս տեղի ունեցող իրադարձությունները համադ­րելով 2016 թվականի ապրիլի իրադարձությունների հետ՝ կարող եմ ասել, որ սադրանքները տարբեր բնույթի կլինեն՝ ավելի բարդ ու դաժան: Բանն այն է, որ երբեք հայկական կողմը չի բարձրաձայնում, որ այս տարիների ընթացքում Թուրքիայի օգնությամբ Ադրբեջանը Նախիջևանում զոր­քեր է կուտակում, տարիներ շարունակ բարձր ամբիոններից չենք խոսում այս ամենի մասին և լռում ենք: Գոնե այժմ պետք չէ լռել»,- «Իրավունքի» հետ զրույցում նշեց քաղաքագետը:
 
Վերջերս Իսրայելի խորհրդարանը մերժեց Հայոց ցեղասպանության օրը նշելու օրինագիծը, ըստ քաղաքագետի՝ այս ամենը նույնպես սադրանքների ազդակ է, քանի որ վերջինս շարունակում է կանգնել Թուրքիայի կողքին. «Այո, Իսրայելն է մեր թշնամին, քանի որ մեր թշնամի երկրի կողմնակիցն է:
Հայաստանի և Արցախի անվտանգությունը խաղալիք է դարձել ԱՄՆ-ի և Իսրայելի ձեռքին, որոնք ձգտում են կասեցնել ռուս-իրանական համագործակցությունը: Տարիներ առաջ հրապարակվել է հոդված, որտեղ ապացուցվում է, որ Վրաստանն ու Ադրբեջանը Իսրայելի վաղեմի հետախուզական բազաներն են, այլ ոչ թե՝ պետություններ»,- փաստեց Ս. Շաքարյանցը»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել