«Իրավունք» թերթը գրում է. «Օրերս Գացառում 54-ամյա Հայրապետ Հերգանյանը դարձել է սպանության զոհ՝ համաքաղաքացու հետ գումարային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Հայրապետը մինչ սպանվելը խոսել է կնոջ հետ և ասել, որ գտնվում է շուկայի տարածքում և գալիս է տուն: Սակայն տուն չի հասել: Սպանվածը Գավառում զբաղվում էր տարադրամի փոխանակմամբ: Նկատենք, որ նա սպանվել է բավական դաժան ձևով՝ հանցագործը բենզինը լցրել է անշնչացած դիակի վրա և այրել: Նա նախկինում մեկ այլ՝ թմրամիջոցների վերաբերող քրեական գործով է անցնում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրավունք» թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել