armeniasputnik.am -ը գրում է

Որքան մոտենում է Հայաստանի վարչապետի ընտրության օրը, այնքան ավելի արդիական է դառնում վարչապետի ու փոխվարչապետների թեկնածուների հարցը։ Հիշեցնենք, որ կառավարության ղեկավարի անունը հայտնի կլինի ապրիլի 17-ին, նրան ընտրելու է Ազգային ժողովը։ Ու եթե հաջորդ վարչապետի հարցում որոշակի հստակություն կա (չար լեզուները պնդում են, որ այդ պաշտոնը զբաղեցնելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանը), ապա երեք փոխվարչապետների հարցում ամեն ինչ այդքան միանշանակ չէ։

Ըստ նոր սահմանադրության` կառավարությունում երեք փոխվարչապետ է լինելու։ Ընդ որում` նրանցից մեկը առաջին փոխվարչապետի կարգավիճակ է ունենալու։

Հղում անելով սեփական աղբյուրներին` «Ժամանակ» օրաթերթը գրում է` փոխվարչապետներից մեկը կարող է լինել Արմեն Գևորգյանը, որը հիմա նախագահի աշխատակազմի ղեկավարն է։ Գևորգյանը արդեն երկու անգամ զբաղեցրել է այդ պաշտոնը, առաջին անգամ, երբ Սերժ Սարգսյանը նոր էր ստանձնել նախագահի պաշտոնը, և ևս մեկ անգամ 2014թ. Հովիկ Աբրահամյանի կառավարությունում:


Ամբողջական նյութը կարդացեք այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել