Armtimes.com-ը գրում է.

Այսօր՝ մարտի 8-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Վանաձորում: Ժամը 17:00-ի սահմաններում ոստիկանության Վանաձորի Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ Խնձորուտ թաղամասի տներից մեկում տարեց տղամարդ է ինքնասպան եղել:

Դեպքի վակր ժամանած իրավապահները նշված բնակարանի խորդանոցում, առաստաղից պարանով կախված վիճակում հայտնաբերել են նույն տան բնաիչ, 1942 թվականին ծնված Կնյազ Հ.-ի դին:

Դատաբժշկի նախնական եզրակացությամբ, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Թե ինչն է եղել ինքնասպանության պատճառը, կպարզվի քննությամբ: Դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

Ամուսնուն կախված վիճակում հայտնաբերել է կինը, որն էլ զանգահարել է ոստիկանություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել