Armtimes.com-ը գրում է.

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը խորհրդարանում Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի հետ կապված հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ։

Այս մասին հայտնում են Վրատսանում ՀՀ դեսպանատան մամուլի ծառայությունից: Պատգամավոր Ռուսլան Պողոսյանի դատապարտող հայտարարությունը ներկայացնում ենք առանց փոփոխության.

«Խորհրդային միության փլուզումը մի շարք ողբերգական իրադարձություններով է ուղեկցվել: Արյունալի էթնիկ կոնֆլիկտներ են եղել, զոհվել են բազմաթիվ մարդիկ: Այս տարի լրանում է Սումգայիթում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների 30-րդ տարելիցը: Խորհրդային միության փլուզման ժամանակ սա խաղաղ բնակչության առաջին զանգվածային արյունահեղությունն էր:

Սումգայիթի ողբերգության պատմությունը առաջին հերթին լարել է հայ և ադրբեջանցի ժողովուրդների հարաբերությունները, որոնք, ցավոք, այսօր նույնպես հեռու է ցանկալի խաղաղությունից: Ցավով ցանկանում եմ հիշել այն խաղաղ բնակիչներին, ովքեր մահացել են ԽՍՀՄ փլատակներում և ցանկանում եմ, որ Սումգայիթի արյունահեղությունը որևէ այլ վայրում երբեք չկրկնվի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել