Ընտրեք սրտիկը և իմացեք, թե ինչ է Ձեզ սպասվում մոտ ապագայում։

Սրտիկ 1

Ցանկացեք այն ամենը, ինչ կա Ձեր գլխում։ Ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան շատ ուշադիր կլսի Ձեր ցանկությունները և կսկսի պարբերաբար իրականացնել դրանք։ Բայց զգույշ եղեք, հիշեք, որ ցանկությունների իրականացումը ոչ միշտ է, որ երջանկություն է բերում։ Շուտով Ձեր կյանքում կսկսի մի շրջան, երբ հնարավոր է՝ ստիպված կլինեք ետ հայացք նետել դեպի Ձեր ամբողջ անցած կյանքը, հիշել, թե ինչ էիք սպասում և ինչ ստացաք։

Սրտիկ 2

Ձեր կյանքը կդառնա հետաքրքիր դետեկտիվի նման, միայն առանց սպանությունների և այլևայլ նեգատիվի։ Ձեր շուրջը տեղի կունենան անհասկանալի իրադարձություններ, որոնք սկզբից Ձեզ անհեթեթություն կթվան։ Բանալին ի հայտ կգա այս տարվա վերջին։ Դուք նախկինում էլ էիք տեսնում աշխարհի ամբողջ գեղեցկությունը, բայց դա խճանկարի մասերն էին։ Այս տարի Ձեզ կհաջողվի տեսնել ամբողջական պատկերը։

Շարունակությունն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել