Հունվարի 20-ից ի վեր Աֆրինում քրդական ինքնապաշտպանական ուժերը տվել են 283 զոհ:
Թուրքական կողմը և Թուրքիայի աջկցությունը վայելող ուժերը տվել են 1588 զոհ: 
Թուրքական բանակը հեռահար հարվածներ է հասցրել քաղաքացիական բնակավայրերին 1026 անգամ, ուղղաթիռներով հարվածներ են հասցրել 56 անգամ, ծանր հրետանիով հարվածներ է հասցրել 3307 անգամ: Քրդական ինքնապաշտպանական ուժերը և թուրքական բանակը, ինչպես նաև թուրքական կողմի աջակցությունը վայելող ուժերը ունեցել են 643 մերձամարտ: 
Քրդական կողմը ոչնչացրել է մեկ «Կոբրա» ուղղաթիռ, մեկ «Sikorsky» տեսակ ուղղաթիռ, երկու հետախուզական ԱԹՍ , մեկ «Բայրաքթար» տեսակի ԱԹՍ, 96 ռազմական տրանսպորտային միջոց, այդ թվում զրահապատ մեքենաներ, վառելիք տեղափոխող մեքենաներ, 32 ռազմական մեքենաներ, այդ թվում նաև տանկեր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել