«Քարդաշյանների ընտանիք» ռեալիթի–շոուի 37-ամյա աստղը Ճապոնիա կատարած ճամփորդության ընթացքում «Instagram»–ում լուսանկարների շարք է հրապարակել։ Նկարներից մեկում նա գոտկատեղից վերև մերկ է։ Նկարը 12 ժամվա ընթացքում 2 միլիոն լայք է հավաքել և 26 հազար մեկնաբանություն։ Լուսանկարից երևում է, որ չնայած ազգային խոհանոցի ուսումնասիրմանը, Քիմը հավատարիմ է մնում ամերիկյան գազավորված ըմպելիքներին։ Հուսով ենք, որ նկարը արվել է Տոկիոյի հյուրանոցում և ոչ տեղի ռեստորանում։ Բացի դրանից, Քիմը նաև այլ նկարներ է տեղադրել՝ ծագող արևի երկրի մայրաքաղաքում երեկոյան զբոսանքից։

Վերջին նկարի տակ Քիմը խոստովանել է, որ կարոտում է ճապոնիան։

Image result

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել