Շատ հասարակ, համեղ կեքսեր:

Պատրաստում ենք ընդամենը 5 րոպեում: Երեխան անգամ գլուխ կհանի:

Բաղադրիչներ

✓ 4 հավկիթ

✓ 1 բաժակ շաքարավազ

✓ 100 գ հալեցրած սերուցքային կարագ

✓ 5 ճ/գ թթվասեր

✓ 2 բաժակ ալյուր

✓ 1 տուփ վանիլ

✓ 2 թ/գ փխրեցուցիչ

Պատրաստման եղանակը

  1. Շաքարավազը, հավկիթը, վանիլը խառնել:
  2. Ավելացնել թթվասերն ու կարագը և լավ հարել:
  3. Այնուհետև լցնել ալյուրն ու փխրեցուցիչը: Շարունակել ծփել, մինչև ստացվի միաձույլ զանգված:
  4. Լցնել կեքսի ձևամանների մեջ և եփել 200-210 աստիճանում 20 րոպե:

Բարի ախորժակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել