Դուք դժվարությա՞մբ եք քնում։ Ձեզ մոտ անքնությո՞ւն է։ Եվ անգամ ոչխարներին հաշվել ձեզ չի՞ օգնում։ Այս հարցը ունի մի պարզ լուծում՝ ստեղծված մասնագետների կողմից, որի մասին այսօր ուզում են ձեզ պատմել։

Եթե դուք խնդիրներ ունեք գիշերները քնելու հետ կապված, ուրեմն դուք հաստատ արդեն փորձել եք հարյուրավոտ մեթոդներ, այդ թվում նաև թեյեր, հետևել եք բժշկի խորհուրդներին, որպեսզի թուլանաք և քնեք։

Մեծահասականերին անհրաժեշտ է միջինում 6-8 ժամ քնել ամեն գիշեր, որպեսզի բոլոր օրգանների աշխատանքը լավ սկսի և իրենց լավ զգան։

Այսպիսով, եթե դուք ունեք այդ խնդիրը, ուրեմն փորձեք այս հնարքը։

Համաձայն WebMD-ի, քնի պակասը բացասաբար է ազդում ձեզ քաշի, մկանների, սեռական կյանքի, հիշողության, մաշկի և վարորդական հմտությունների վրա։ Այո դուք ճիշտ հասկացաք, հարկավոր է անպայման լուծել այս խնդիրը։

Եթե դուք վերջապես պատրաստ եք հանգիստ քնել, փորձեք շնչառական տեխնիկա՝  «4-7-8», որը օգնում է ձեզ քնել 60 վայրկյանի ընթացքում։

Այն մտածել է բժիշկ Էնդրյու Վեյլը։ Այս շնչառական վարժությունը օնգում է պայքարել սթրեսի դեմ։
Վեյլը անվանում է այն « նյարդային համակարգի բնական տրանկվիլիզատոր», որը օգնում է արագ նվազեցնել լարվածությունը և թույլ է տալիս թուլանալ։

Տեխնիկայի իմաստը հետևյլան է՝ շնչել քթով 4 վայրկյանի ընթացքում, պահել շունչը 7 վայրկյան, իսկ հետո արտաշնչել բերանով՝ 8 վայրկյան։

Այսպիսի հնարքը հանգստացնում է սրտի ռիթմը և թուլացնում է։ Բժիշկ Վեյլը ասում է, որ հարկավոր է 3 անգամ կրկնել «4-7-8» սխեման և դուք հենց նույն պահին կքնեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել